Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գինու եւս մեկ օգտակար հատկություն. tert.am

Գինու եւս մեկ օգտակար հատկություն. tert.am

Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները եկել են այն եզրակացության, որ օրական երկու բաժակ գինին  օգնում է այրել ավելորդ ճարպերը:

Ինչպես ասվում է La Vanguardia պարբերականում հրապարակված զեկույցում` գիտնականները 13 տարվա ընթացքում հետևել են տարբեր տարիքի մոտավորապես 20 000 կանանց կենսակերպին, սննդակարգին և առողջական վիճակին: Հետազոտության արդյունքում նրանք պարզել են, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը նվազեցնում է ավելորդ քաշ ձեռք բերելու վտանգը և օգնում ճարպակալման դեմ պայքարին:

«Որոշ գիտական հետազոտություններ ապացուցել են միջերկրածովյան սննդակարգում կարմիր գինու չափավոր (օրական` 250 մլ) օգտագործման առավելությունը: Խոսքը սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման, «վատ» խոլեսթերինի մակարդակի նվազեցման և արյան շրջանառության բարելավման մասին է», - ТАСС-ը մեջբերում է սննդաբան Սառա Անտոլինի խոսքը:


Բացի այդ, փորձագետի խոսքով` կարմիր գինու պարունակության մեջ առկա ռեսվերատրոլ բաղադրիչն ըմպելիքը վերածում է ճարպերն այրելու հարցում ակտիվ «օգնականի»:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ